Պատահարներ

Եղիսաբեթ Երկրորդի ամուսինն ավտովթարի է ենթարկվել

Gohar Vardanyan 1 րոպե 426 դիտում
Եղիսաբեթ Երկրորդի ամուսինն ավտովթարի է ենթարկվել
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսին արքայազն Ֆիլիպն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է BBC-նՙ հղում կատարելով Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարությանը: Հաղորդվում է, որ Էդինբուրգի 97-ամյա հերցոգը պատահարի հետևանքով չի տուժել: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Նորֆոլկ կոմսությունումՙ թագավորական Սանդրիգհեմյան պալատից քիչ հեռու: Բուքինգհեմյան պալատը նաև հաղորդել է, որ ավտովթարը տեղի է ունեցել մեկ այլ մեքենայի մասնակցությամբ, իսկ դեպքի վայրում ոստիկանությունն է աշխատում: Range Rover ավտոմեքենայի ղեկին եղել է հենց ինքըՙ արքայազն Ֆիլիպը: Ավտովթարի հետևանքով հերցոգի մեքենան շրջվել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250