Հասարակություն
Ես դեմ չեմ գործի վերաբացմանը. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր
Gohar Vardanyan
441 դիտում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 1996թ. սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն այսօր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տասը րոպե ժամանակ գտնել՝ իրեն անձամբ լսելու։
Aysor.am-ի հետ զրույցում Միխայիլ Աղաջանովը նշել է, որ վարչապետի հետ հանդիպմանը ցանկանում է հայտնել իր ընտանիքի կարծիքը գործի վերաբերյալ.
«Ուղղակի ուզում ենք մեր կարծիքը հայտնել։ Ես չգիտեմ, վարչապետը, երևի թե տեղեկացված է, բայց ուզում եմ, որ նա անմիջապես մեզ լսի», - ասել է Միխայիլ Աղաջանովը։
Անդրադառնալով լրատվամիջոցի դիտարկմանը, որ հաճախ նշվում է, թե հենց Աղաջանովների ընտանիքն է դեմ եղել գործի վերաբացմանը, Միխայիլ Աղաջանովն ասել է.
«Եթե պետք է, թող նորից քննեն, նայեն։ Չնայած ես գիտեմ, որ այնտեղ լրիվ պարզ գործ է ու ոչ մի անհասկանալի բան չկար։ Ես դեմ չեմ գործի վերաբացմանը, ես ուղղակի ասում եմ, որ այնտեղ ոչ մի մութ բան չկա։ Դա իմ որոշելու հարցը չէ, հատուկ մարմիններ կան, որ պետք է որոշեն՝ ես կողմ կամ դեմ լինեմ՝ ոչ մի նշանակություն չունի», - ասաց Միխայիլ Աղաջանովը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Մեքենայով մինչև 12 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթների օգտագործումը պարտադիր է. նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
2,230
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել
Gohar Vardanyan
1,615
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
1 րոպե
25
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
84
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
320
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
458