Պատահարներ
Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել
Gohar Vardanyan
485 դիտում
2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ.-ն զորակոչվելուց 1.5 տարի անց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել:
Այս մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին ի պատասխան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը 2019թ. հունվարի 9-ին թվագրված գրությամբ:
Սպլենոմեգալիա, լյարդի ցիտոլիտիկ համախտանիշ, հիպերբիլիռուբինեմիա ախտորոշումներով Ա. Դ.-ն նախ 5 ամսով բուժման նպատակով տարկետում է ստացել, ապա առանց բուժում ստանալու և առողջական վիճակի բարելավման՝ 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահամանփակումով պիտանի ճանաչվել և զորակոչվել ՀՀ զինված ուժեր: Զորակոչվելուց ի վեր նա անընդհատ գտնվել է բժիշկների հսկողության տակ, անցել հետազոտություններ, բուժում ստացել:
Զորակոչվելուց 1 ամիս անց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո հետազոտությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացվելուց հետո կրկին զինծառայությանը սահամանափակումով պիտանի է ճանաչվել և տեղափոխվել զորամաս։
Զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017թ. հուլիսի 13-ի որոշումը կայացվել է նրա ախտորոշումների միակողմանի գնահատման արդյունքում. Հանձնաժողովն անտեսել է ակնհայտ հիվանդությունները և հիմնվել դրանց մի մասի վրա միայն:
Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2018թ. փետրվարից և զինծառայողին անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկելու ու զինծառայությանը նրա պիտանիության հարցը վերանայելու նպատակով դիմել ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին: 2018թ. մարտի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանել է, որ զինծառայողն անցել է հետազոտություններ և բուժում, և վերափորձաքննության անհրաժեշտություն չի տեսել:
Չնայած նրա այդ պնդումներին՝ Ա. Դ.-ի hայրը հայտնել է, որ որդու վիճակն ավելի է վատթարացել, ուշագնացության դեպքեր են եղել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հուլիսի 6-ին կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, այս անգամ՝ նախարար Դ. Տոնոյանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունից նախ տեղեկացրել են, որ զինծառայողը հետազոտութուններ ու բուժում է անցնում, ապա 2019թ. հունվարի 9-ին հայտնել են, որ բուժում ստանալուց հետո կրկին ներկայացվել է փորձաքննության ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով և զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,069
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Gohar Vardanyan
1 րոպե
4,409
Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
Gohar Vardanyan
1,755
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,738
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
763
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,865
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,507
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
358