Հասարակություն

Դատարանը ենթարկվում է փողոցին. Մանվել Գրիգորյանի կինը՝ ամուսնուն կալանավորելու մասին

Gohar Vardanyan 1 րոպե 523 դիտում
Դատարանը ենթարկվում է  փողոցին. Մանվել Գրիգորյանի կինը՝ ամուսնուն  կալանավորելու մասին
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվեց, Մանվել Գրիգորյանը կկալանավորվի: Tert am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասել է. «Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է փողոցին և կալանավորում է մի շարք հիվանդություններ ունեցող գեներալին»: Նազիկ Ամիրյանը հրաժարվել է պատասխանելուց հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճի իր առանձնատա՞նը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250