Քաղաքականություն
Թուրքիայում բարձրաստիճան ոստիկաններն են «ընկել հայերի թաքցրած գանձերի հետևից»
Gohar Vardanyan
1 րոպե
358 դիտում
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Նշվում է, որ տարածքում սկսված կասկածելի «պեղումները» նկատած բնակիչներն ահազանգել են Սիլվանի ոստիկանություն, ինչ մասին տեղեկացած նույն բաժանմունքի քննիչ Սերքան Ջ.-ն իրենց գործողություններին պաշտոնական բնույթ հաղորդելու և կասկածները ցրելու համար ոստիկանական զրահամեքենա է բերել տվել դեպքի վայր:
Նշվում է, որ այս ամենի մասին նախօրոք տեղեկացված Դիարբեքիրի նահանգային ոստիկանությունը նախօրոք հետևել է չարամիտների գործողություններին և կազմակերպած շուրջկալի արդյունքում ձերբակալել է խմբին, այդ թվում՝ Սիլվանի ոստիկանապետին:
Խմբի անդամները սկզբում պնդել են, թե փնտրում են Դիարբեքիրի Սուր շրջանում 2015-2016թթ. տեղի ունեցած բախումներից հետո այդտեղից դուրս եկած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների թաքցրած ոսկիներն ու փողերը:
Սակայն ստուգումների արդյունքում ոստիկանության կողմից նման օպերացիա կազմակերպելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ խումբը փոսերը փորել է՝ նպատակ ունենալով գտնել Ցեղասպանության ընթացքում Սիլավինց աքսորված ու կոտորված հայերի թաքցրած ոսկիները:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
477
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,434
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերալ ստացված միջնորդության մասին
1 րոպե
72
Կտրամադրենք նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան
1 րոպե
205
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Ուկրաինան այնուամենայնիվ կստանա 90 միլիարդ եվրոյի վարկը. Ֆոն Դեր Լեյեն
1 րոպե
81