Հասարակություն
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,180 դիտում
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ»-ում: Փոքրիկներն արդեն 4 ամսական են եւ չնայած նրան, որ մայրն ասել էր, թե կտանի եւ իր խնամքի տակ կվերցնի՝ դեռեւս չի տարել: Փոքրիկ Վահեն ու Վահանը գտնվում են մանկատանը, բայց մայրը պարբերաբար այցելում է նրանց:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ փոքրիկների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր, նրանք հոսպիտալացվել էին, բայց արդեն առողջացել են, այս պահին երկուսն էլ նորմալ վիճակում են:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, թե երկվորյակների 18-ամյա մոր համար սոցիալական աջակցության ինչ քայլեր է ձեռնարկել եւ արդյո՞ք ընթացքի մեջ է վերջինիս բնակարանով ապահովելու գործընթացը: Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ բնակարանի հետ կապված որեւէ տեղեկատվություն չունի՝ հավելեով, որ դա նախարարարության ֆունկցիաների մեջ չի մտնում:
Հիշեցնենեք, որ ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ՀԺ-ին հայտնել էր, որ երկվորյակների մայրը Երեւանում վարձով է ապրում եւ նախարարությունը տարբեր հնարավորություններ է դիտարկում՝ մայրաքաղաքում նրան բնակարանով ապահովելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
2,011
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Gohar Vardanyan
916
«Մի հետաքրքիր լուր ասեմ, իհարկե լավ լուր չի». Հայկ Մարության
Gohar Vardanyan
1 րոպե
817
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզման ընթացքում Պուտինը վնասել է մատը
Gohar Vardanyan
1 րոպե
771
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
90
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
350
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
486