Պատահարներ
BMW-ն սուզվել է Երևանյան լիճը
Gohar Vardanyan
1 րոպե
711 դիտում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 15 փրկարարական ջոկատը, այնուհետև՝ նույն ջոկատի 2-րդ մարտական հաշվարկը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։
Լրատվականի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մովսիսյանը դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել են քաղաքացիները։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ ԱԻՆ ջրասուզակը, հատուկ ճոպանների միջոցով մտնելով լիճ, հայտնեց, որ տեսանելիությունը շատ վատ է, ջրի տակ տեղադրված են ձկնորսական ցանցեր և հնարավոր չէ այս պահին գտնել մեքենայի վայրը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեց և այն կշարունակվի այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ կա զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,335
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Gohar Vardanyan
1,004
Զգույշ եղեք Հրազդանից Երևան ճանապարհին
Gohar Vardanyan
957
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
566
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
301
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807