Պատահարներ
Գազի արտահոսք. փրկարարները հերթապահություն են սահմանել
Gohar Vardanyan
328 դիտում
Փետրվարի 18-ին, ժամը 02:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող նախկին զորամասի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 տան դիմաց գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:
Փետրվարի 17-ին, ժամը 20:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահե Վահյան փողոցի տներից մեկի մոտակայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. դեպքի վայրում բեռնատար չի հայտնաբերվել։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ կա զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,336
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Gohar Vardanyan
1,004
Զգույշ եղեք Հրազդանից Երևան ճանապարհին
Gohar Vardanyan
958
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
568
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807