Հասարակություն
ԱԱԾ զինծառայողները սահմանին պարտավոր են իրականացնել հարցումային աշխատանք
Gohar Vardanyan
366 դիտում
«ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները պետական սահմանի անցման կետերում իրավունք ունեն և պարտավոր են իրականացնել հարցումային աշխատանք»,- այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Ս. Գալստյանի AuroraNews-ի հարցմանը տված պատասխանում։
Նշենք, որ օրեր առաջ բազմաթիվ զանգեր ենք ստացել ռադիոլսողներից, որոնք հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ են հայ սահմանապահները Վրաստանի հետ սահմանային կետը հատելիս, բոլոր ուղևորներից հետաքրքրվում, թե ի՞նչ մեքենայով են երթեւեկում, մեքենայի համարանիշը, մակնիշը, գույնը եւ այլն: Ռադիոլսողները նշում էին, որ ի պատասխան հակադարձող հարցին, թե մաքսակետի աշխատակիցների ինչի՞ն է պետք նման տեղեկությունը՝ չեն ստացել պատասխան։
Այս հարցով AuroraNews դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանը։
ԱԱԾ պատասխանը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան Ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները պետական սահմանի անցման կետերում իրավունք ունեն և պարտավոր են իրականացնել հարցումային աշխատանք: Հարցումային աշխատանքի ընթացքում նաև ճշտվում է, թե քաղաքացին ՀՀ մուտք գործելիս ինչ տրանսպորտային միջոցով է ժամանել անցման կետ և այդ տեղեկատվությունը մուտքագրվում է համակարգ՝ հոսքերի կառավարման, ուղղորդման և հետագա վերլուծության նպատակներով»:
Նմանատիպ հոդվածներ
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,637
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
Գլուխս եք կորցրել, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից... Նարեկ Սարգսյանը Հայաստան է զանգահարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,373
Ժողովուրդ ջան չխաբնվեք․ Սուրենյանի հայտարարությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,132
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
636
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
572
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
597
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
372