Պատահարներ
Խուլիգանություն Երևանի փաբերից մեկում․բերման են ենթարկել 5 երիտասարդի
Gohar Vardanyan
1 րոպե
392 դիտում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 18-ին, ժամը 01.00-ին խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:
Ժամը 01.45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը, ժամը 00.03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը:
Վնասի չափը պարզվում է: Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
1,116
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Gohar Vardanyan
1,004
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
567
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807