Հասարակություն

Կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Gohar Vardanyan 708 դիտում
Կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Վախճանվեց ազգային մեծ բարերար Լուիզ-Մանուկյան Սիմոնը։ Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը, Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երևանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։ Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության և սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները¸ այլև օրինակ և խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։ Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին։ ՌԱԿ Կենտրանական վարչության ՌԱԿ Գերագույն խորհուրդ

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250