Հասարակություն
Մագիստրոսները պրակտիկա կանցնեն Արարատի մարզում
Gohar Vardanyan
374 դիտում
Արարատի մարզպետարանում այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանից։
Այս հուշագրով մարզպետարանը համալսարաններին կներկայացնի մարզում առկա որևէ հիմնախնդիր, համալսարաններն էլ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձաքննությունների միջոցով տվյալ հիմնախնդիրներից կձևավորեն մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։ Մարզպետարանը կաջակցի հետազոտողներին, համալսարանականներին, մասնավորապես, մարզի տարածքում հետազոտություններ իրականացնելու պարագայում կլուծի տեղաշարժի, աշխատանքային տարածքի խնդիրները։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ ծրագրի նպատակը գիտությունը մարզեր բերելն է։
Կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանն էլ շեշտել է, որ ԿԳՆ-ն միշտ պատրաստ է աջակցել նման ծրագրերի՝ հույս հայտնելով, որ այդ հետազոտություններով հնարավոր կլինի զարգացնել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Gohar Vardanyan
2,169
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,637
Գլուխս եք կորցրել, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից... Նարեկ Սարգսյանը Հայաստան է զանգահարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,373
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
642
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
575
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
597
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
374