Պատահարներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Gohar Vardanyan
562 դիտում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ փետրվարի 19-ին, Ժամը 12։00-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Մ3 կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21144 մակնիշի 35 ZՍ 849 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 TV 742 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին, ով ծայրահղ ծանր վիճակում է եղել, հիվանդանոց է տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը, ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչ Գ. Եղիազարյանը, հիվանդանոցիղ ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
1,116
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
571
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807