Պատահարներ

Դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Gohar Vardanyan 1 րոպե 316 դիտում
Դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված
Փետրվարի 19-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան դպրոցի շենքի արտաքին պատից քարեր են թուլացել և թափվել երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դպրոցի շենքի արտաքին պատից թափվել են երեսպատման սալիկներ (6 քմ). հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250