Պատահարներ
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Gohar Vardanyan
1 րոպե
2,062 դիտում
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող «18 +» փաբում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր նշված փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քանի երիտասարդների։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Գուրգեն Սարգսյանը, 37-ամյա Մովսես Մանյանը, 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը, 37-ամյա Ռոբերտ Աբրահամյանը և 36-ամյա Աղաս Խաչատրյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Գ. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտատուփով, որիմեջ եղել են փամփուշտներ։ Պարզվել է, որ նշված անձինք փաբում դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռ. Աբրահամյանը՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Խոշոր ավտովթարՙ Արարատի մարզում. տուժածներն ամուսիններ են
Gohar Vardanyan
1 րոպե
919
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
773
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,907
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,509
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359