Պատահարներ
Ջերմուկում ձյան շերտն ընկել է մեքենայի և վարորդի վրա
Gohar Vardanyan
424 դիտում
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում թիվ 6 շենքի տանիքին կուտակված ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտը վնասել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և ցուցիչների վահանակը, իսկ վարորդ Ա. Մ.-ն (ծնված 1987 թ.) դեմքի հատվածում ստացել է վնասվածք: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են վնասված դիմապակին:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
Gohar Vardanyan
1,863
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար. 28-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Gohar Vardanyan
842
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
649
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
207
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
813