Պատահարներ
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
Gohar Vardanyan
1,863 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկ Ե.-ն է, ում մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով, երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի արդյունքում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
«Շշի Մելոյին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
948
Կոտայքի մարզում Infiniti մակնիշի մեքենան մխրճվել է КамАЗ-ի մեջ
Gohar Vardanyan
756
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
192
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,952