Հասարակություն
8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. Մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,023 դիտում
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:30 –ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը: Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18 ամյա եղբայրը Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:
Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետոՙ ըստ Աշոտյանի
Gohar Vardanyan
1 րոպե
793
Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրյալի աթոռին են հայտնվել
Gohar Vardanyan
539
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
936
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
655
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
690
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
419