Պատահարներ
Եկեղեցու բակում 17-ամյա ուսանողը դանակահարել է դպրոցականի և մեկ այլ ուսանողի
Gohar Vardanyan
454 դիտում
Փետրվարի 23-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:20 ի սահմաններում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչներ՝ 17-ամյա Արմեն Խ.-ն և 17-ամյա Արամ Գ.-ն, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ են իրենք դանակահարվել:
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ, որի ժամանակ Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Հայկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Խ.-ի և Արամ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց կասկածյալ Հայկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավորներից Արսեն Խ.-ն սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, Արամ Գ.-ն՝ ճարտարագիտական քոլեջի 2-րդ կուրսում, իսկ Հայկ Ա.-ն՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
Gohar Vardanyan
1,863
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
«Շշի Մելոյին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
948
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
649
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
206
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
813