Պատահարներ
Մեքենան ընկել է Տավուշի ջրամբարը. վարորդը զոհվել է
Gohar Vardanyan
1 րոպե
445 դիտում
Այսօր Տավուշի մարզում ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է և ում դին հանել են, նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտմեքենան դուրս բերեն ջրամբարից: Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
Gohar Vardanyan
1,863
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
«Շշի Մելոյին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
948
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
649
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
206
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
813