Հասարակություն
Աննա Հակոբյանը՝ իր գլխավորած հիմնադրամների նվիրատուների ցանկի շուրջ աղմուկի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
531 դիտում
«Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. ««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, և նրանց հանգանակած գումարի չափը: Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ դա տեսել է, ֆեյսբուքում այդ մասին գրառում արել, և դարձրել այս օրերի լրահոսի թոփ թեմաներից մեկը: Ընդ որում, բոլոր ԶԼՄ-ների լուրերն սկսվում են հետևյալ նախադասությամբ. «...հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը», և դա կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ցանկն այսօր կամ երեկ է հրապարակվել:
և.... Ինչպիսի վերլուծություններ, մութ գործարքների մասին կասկածներ, արված նվիրատվությունների և հարկային պարտավորությունների կատարման/չկատարման մասին թափանցիկ ակնարկներ, օդում կախված լուրեր: Ամեն ինչ նորմալ է, ցանկը հրապարակվել է, և մենք էլ որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, և այլն: Նորմալ չէ այն, որ եթե ինչ-որ մի անհատ ևս չորս ամիս սույն ցանկը պատահաբար չհայտնաբերեր, այս շատ կարևոր թեման հայկական մեդիադաշտին այդպես էլ հասու չէր լինի: Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա ցանկում նշված բոլոր խոշոր նվիրատվություններն արվել են հուլիսի վերջին «Մարիոթ» հուրանոցում կայացած գալա-ընթրիքի ժամանակ, կամ դրանից կարճ ժամանակ անց: Այնպես որ, տվյալ դեպքում բոլոր վերլուծություններն ու մութ գործարքների մասին կասկածները շուրջ 7 ամիս ուշացած են: Հատուկ լրագրողների համար`
«Իմ քայլը» հիմնադրամի կայքը պատրաստ լինելուց հետո այնտեղ կզետեղվի նաև այս հիմնադրամի նվիրատուների ցանկը: Յուրաքանչյուրը կշահի, եթե առաջինը հայտնաբերի այդ «գանձը»: Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների կամ պատահականությունների հույսին»:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,587
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,125
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
738
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
774
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
461
5.0