Հասարակություն
Էքստրասենսի սպանության համար դատապարտված Մուշեղ Մխիթարյանը ընկերների հետ հացադուլ է սկսել
Gohar Vardanyan
1 րոպե
450 դիտում
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը երեկվանից հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Այս մասին NEWS. am–ին հայտնեց Մխիթարյանը։
Նա նշեց, որ պահանջում է իր նկատմամբ քննված քրեական գործն ուղարկել հետաքննության։ Դատապարտյալը տեղեկացրեց, որ իրենց նկատմամբ քննված քրեական գործերի հետ կապված հացադուլ են հայտարարել նաև կալանավայրի իր ընկերները՝ Վաչագան Ադալյանը և Արա Մկրտչյանը։
Մխիթարյանը նաև հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմել քրեակատարողական ծառայությանը՝ կալանավայրում մամուլի ասուլիս հրավիրելու պահանջով։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Վարդան Աբրահամյանը 2018թ. մարտի 5–ի դատավճռով Մուշեղ Մխիթարյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,587
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,119
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
737
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
771
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
461
5.0