Այլ
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
Gohar Vardanyan
1 րոպե
186 դիտում
Փետրվարի 27-ին՝ ժամը 16:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Կոտայքի, Վայոց ձորի (բացի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներից), Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում առատ ձյան հետևանքով մեքենաներ են վնասվել
Gohar Vardanyan
1 րոպե
666
Գագիկ Սուրենյանը թունդ ձմեռային ֆոնի վրա օր է կանխատեսում
Gohar Vardanyan
553
31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ավտոտեխսպասարկման կետերից մեկի հորում
Gohar Vardanyan
390
Հայաստանից զենք է արտահանել Բուլղարիա. մանրամասներ
Gohar Vardanyan
320
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
83
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218