Քաղաքականություն
Չեմ կարող բացատրել, թե ինչ ծանր են նստում ինձ վրա այդ ուղևորությունները. Աննա Հակոբյանը անկեղծացել է
Gohar Vardanyan
1 րոպե
379 դիտում
Հանրայինի եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր:
Աննա Հակոբյանը նախ պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը «Լինում է երբեմն, որ տեղի հայ համայնքն է ուզում տեսնել, հանդիպել ինձ հետ: Իհարկե ավելի շատ ուզում են հանդիպել ամուսնուս հետ՝ որպես ՀՀ վարչապետի: Բայց շատ հաճախ նրա խիստ գրաֆիկի պատճառով հնարավոր չեն լինում այդ հանդիպումները եւ մարդիկ նախընտրում են հանդիպել ինձ հետ, իմանալ երկրի ներքին հարցերի, մեր ընտանիքի մասին: Ես չեմ կարող ասել՝ ֆինանսավորեք այդ հանդիպումները, գնեք տոմսերը »,-այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանըՙ անդրադառնալով խոսակցություններին, թե պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:
Տիկին Հակոբյանը հավելեց, որ այդ այցերը հաճախ լինում են ոչ իր նախաձեռնությամբ.
«Այցերը լինում են մի քանի տեսակի՝ լինում են պաշտոնականներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ֆոնդերի գոյությամբ պայմանավորված, որոնց ֆինանսավորումը տեղի է ունենում ֆոնդերի հաշվին, սփյուռքի հետ կապված, որոնք կրկին պետական բյուջեից են ֆինանսավորվում եւ անձնական այցերը, որոնք անձնական ծախսերով են ֆինանսավորվում ու եթե անձնական ծախսերով էլ չեն, հաստատ բյուջեի վրա բեռ չեն դառնում:
Ես մի գաղտնիք բացեմ, ես ֆոբիա ունեմ ինքնաթիռներից, չեմ կարող բացատրել, թե ինչ ծանր են նստում ինձ վրա այդ ուղեւորությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,480
Ծխախոտի գնի 45% բարձրացումը կկանխի մոտ 88 հազար վաղաժամ մահ. Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,155
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,031
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
51
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
74
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
95
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
95