Այլ
Շիրակի օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 200 հազարի սահմանը
Gohar Vardanyan
1 րոպե
253 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր: Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը և լուծել այլ լոգիստիկ խնդիրներ: Նշվել է, որ տարեկան ուղևորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը և համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը փակելու մեջ. Հովհաննես Ազոյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,168
Բարի լույս հայ ժողովուրդ․ Սուրենյանը եղանակային նորություններ ունի
Gohar Vardanyan
1 րոպե
1,695
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
611
Լույս չի լինի նշված հասցեներում. ՀԷՑ
Gohar Vardanyan
1 րոպե
601
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
55
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
138
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
147