Քաղաքականություն
Առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում առաջացած խնդիրները լուծվել են. ԿԳՆ
Gohar Vardanyan
283 դիտում
Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
Ավելի վաղ Կժդրյանը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:
«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են: Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք: Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՆ էջին»,- հայտնել էր նա:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
69
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
116
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
234