Քաղաքականություն
Ճոպանուղու և մետրոյի կայարանները կկառուցվեն՝ մոլ և հյուրանոց կառուցելու շնորհիվ
Gohar Vardanyan
559 դիտում
Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել Թումոյի հարեւանությամբ, այսինքն՝ մետրոպոլիտենի վրա, եւ մետրոպոլիտենի կապը լինելու է մոլի առաջին հարկի միջով:
Երեւանի մետրոպոլիտենի կառուցվելիք նոր կայարանի մասին այսօր այսպիսի մանրամասներ ներկայացրեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նույն մոտեցումը, ըստ նրա, լինելու է ճոպանուղու դեպքում, որն անցնելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից մինչեւ Կենտրոն՝ Աբովյանի պուրակի հատված: «Նոր Նորքի տարածքում թույլ ենք տալու կառուցել եւս մեկ մոլ, եւ այդ մոլ կառուցողը պետք է կառուցի վերեւի կայարանը: Ներքեւի տարածքում պետք է նախագծվի հյուրանոցային համալիր եւ այդ հյուրանոց կառուցողը պետք է ֆինանսավորի ճապոնուղու ներքեւի կայարանը»,- ասաց Մեսչյանը:
Մեսչյանի խոսքով՝ Աբովյանի պուրակի հարակից հատվածում ժամանակին կառավարության որոշմամբ հողատարածք է տրամադրվել Սանկտ Պետերբուրգին: Վերջինս էլ ինչ-որ տարածք տրամադրել կամ տրամադրելու է Հայաստանի Հանրապետությանը: Գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգից առաջիկայում ժամանելու են ներկայացուցիչներ՝ հյուրանոցին ու ճոպանուղուն վերաբերող հարցերը քննարկելու համար: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն կսկսվեն ոչ միայն մետրոյի կայարանի, այլ նաեւ ճոպանողու շինարարության աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
44
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
63
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
112
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
228