Քաղաքականություն
Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Gohar Vardanyan
561 դիտում
Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել եւ չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարարիր ցանկացած դրսեւորում: Այս մասին ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Ընտանիքի օրվանն նվիրված շնորհավորական ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ամբողջ աշխարհում այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն եւ ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են եւ բացառիկ նվիրական նշանակություն ունեն:
Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարեւոր գրավականը: Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝ ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից, եւ ինձ համար երբեք ընդունելի չեն եղել եւ չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարարիր ցանկացած դրսեւորում:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո եւ հարգանքի մթնոլորտում երկար տարիների երջանիկ կյանք: Ընտանեկան ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում եւ խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
55
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
70
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
125
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
255