Քաղաքականություն
Աշոտյանը Քոչարյանի շուրջ տեղի ունեցողը անվանել է Հայաստանի պատմության ամոթալի էջերից մեկը
Gohar Vardanyan
1 րոպե
348 դիտում
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը:
Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:
Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և «հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում. սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:
Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝ տղամարդկությունն ընդդեմ վախկոտության, բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:
Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հագրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները:
Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:
Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ:
Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
55
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
70
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
125
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
256