Քաղաքականություն
Հայաստանը չզիջեց դիրքերը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ-ին կանցնի Բելառուսին
Gohar Vardanyan
655 դիտում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից որոշում կընդունվի 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներին ծանուցելու համար»,- ասել է նա:
2017թ. ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով 2018-ի նոյեմբերին հետ կանչվեց այդ պաշտոնից. պատճառը Մարտի 1-ի դեպքերով նրա նկատմամբ հարուցված քրգործն էր:
Կազմակերպության կանոնադրությամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատվում է երեք տարով՝ յուրաքանչյուր անդամ երկրից, այբբենական հերթականության համաձայն: Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց ի վեր Երևանը պնդում է, որ այդ պաշտոնին այլ երկրի, ու մասնավորապես՝ Բելառուսի, ներկայացուցիչը պետք է չնշանակվի:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
69
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
116
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
234