Քաղաքականություն
Հայտնի է, թե երբ կհրապարակվի Քոչարյանի գործով դատարանի որոշումը
Gohar Vardanyan
1 րոպե
883 դիտում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00–ին։ Քոչարյանի պաշտպանները և ինքը ՝ երկրորդ նախագահը, դժգոհեցին, որ դատավորը թույլ չտվեց նրանց գլխավոր դատախազի ելույթից հետո ներկայացնել իրենց դիրքորոշումը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստը տևեց սովորականից ավելի երկար՝ շուրջ 10 ժամ։
Այս ընթացքում Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությամբ հանդես եկան նրա պաշտպանները, ինչին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի ծավալուն ելույթը իրեն առաջադրված մեղադրանքների առումով։ Օրվա երկրորդ կեսին երկրորդ նախագահի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորեցին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ներկայիս նախագահ Բակո Սահակյանը։ Դատարանը նրանց ծանոթացրեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը, երաշխավորողի իրավունքները և պարտականություններն ու նախազգուշացրեց երաշխավորողի պատասխանատվության մասին, որից հետո երկու նախագահները հաստատեցին իրենց խնդրանքը։ Այնուհետև դարձյալ դիրքորոշում հայտնեց մեղադրանքի կողմը։ Գլխավոր դատախազը նույնպես ելույթ ունեցավ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
44
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
63
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
112
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
227