Քաղաքականություն
ԿԳՆ-ն՝ «սև ցուցակում» Մանկավարժականի հայտնվելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
285 դիտում
ՀՀ ԿԳՆ-ը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած հրապարակման առնչությամբ.
«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել է 1-ին տեղ զբաղեցնող և գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում է ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացվել է համապատասխան եզրակացությունը, համաձայն որի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ:
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետ և 6-րդ ենթակետի ա/ մասը՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Միաժամանակ նշենք, որ ներկայումս հայտարարված է նոր մրցույթ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
44
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
63
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
112
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
228