Քաղաքականություն
Քրեական հեղինակությունները կալանավայրից կտեղափոխվեն Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկ
Gohar Vardanyan
1 րոպե
271 դիտում
Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում: Իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա:
ArmDaily. am-ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատել է լուրը. «Լուրը համապատասխանում է իրականությանը, քրեակատարողական հիմնարկներում մշտապես նմանատիպ փոփոխություններ լինում են։ Նախկնում ևս մի հիմնարկից մյուս հիմնարկն են տեղափոխվել դատապարտյալները»։ Հարցին՝ որքա՞ն ժամանակ է այս որոշումն ուժի մեջ մտել և քանի կալանավոր է տեղափոխվել՝ Նավիկյանը պատասխանեց. «Արդեն երկու օր, բայց որպես արդպիսին թիվ չենք տալիս, չեմ կարող թիվ ասել»։
Նշենք, որ կալանավորներին տեղափոխում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որը արդարադատության նախարարության ներքո է գործում և գտնվում է ԱԱԾ շենքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
53
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
69
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
122
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
252