Քաղաքականություն
Տրանսպորտի նախարարության շենքը կրկին աճուրդի՞ կհանեն. Tert am
Gohar Vardanyan
1 րոպե
257 դիտում
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կրկին աճուրդի հանելու համար: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Իմ կարծիքով՝ ուղղակի աճուրդի հանելը սխալ կլինի, քանի որ դա կարող է արժանանալ նախորդների ճակատագրին և շատ ավելի բացասական հետևանք ունենալ: Պետք է հստակ մշակված ծրագիր-առաջարկ լինի, և առնվազն 1-2 հետաքրքրվողներ լինեն, ընդ որում, կոնկրետ նշանակությամբ: Առայժմ քննարկվում է հյուրանոցի տարբերակը: Շատ հնարավոր է, որ ներդրող և օպերատոր ընկերությունը տարբեր լինեն, հիմնականում այդպես է լինում»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Նա, սակայն, դժվարացավ աճուրդի ժամկետներ նշել. «Ավելորդ շտապողականության կարիք չունենք»:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի խոսքով՝ ներդրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվում են Տրանսպորտի նախարարության շենքն այլ նպատակներով շահագործելու հնարավորությունը: Նարեկ Բաբայանը չի բացառում, որ նախարարության շենքը ներկայացվի նաև միջազգային ցուցահանդեսներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
45
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
63
Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Մրիզոյան
1 րոպե
113
Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը
1 րոպե
231