Քաղաքականություն
Միհրան Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան են տվել. Irakanum.am
Gohar Vardanyan
1 րոպե
772 դիտում
Irakanum .am-ի հավաստի տեղեկություններով` ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։
Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտարարել էր, որ «Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»:
Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Պողոսյանը հայտնաբերվել էր և ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
«168 ժամ» . Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո
Gohar Vardanyan
1 րոպե
1,410
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ժամկետը՝ սեպտեմբերը, վարչապետը պայմանական է ասել. Միրզոյանը` Փաշինյանի հայտարարության մասին
1 րոպե
157
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա երկխոսություն, սահմանազատում և ներքաղաքական քննարկումներ
1 րոպե
60
Կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. Սրբուհի Գալյան
1 րոպե
95
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Միրզոյան
1 րոպե
152