Քաղաքականություն

Կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. Սրբուհի Գալյան

Mariam Z. 1 րոպե 109 դիտում

«Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման և վերասոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հաճախ բարձրացվող հարցին՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը: 2025-ին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։ Այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից։ Եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 15-ից ավելի անձով ավելի է»,- հավելեց նախարարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250