Քաղաքականություն
Ես բանակում ծառայել եմ, Գեղամ Մանուկյանը, չգիտեմ, ծառայե՞լ է. պետք է ստուգել. Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
229 դիտում
Եթե ինձ առաջարկեն ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, բոլորի համար ակնհայտ է, որ այդ դեպքերի ժամանակ կային շատ հարցեր. «Ես հիմա չեմ ուզում եթերով բանակին եւ պաշտպանությանը վերաբերող տարբեր բաներ ասել, բայց կային որոշ մտահոգություններ, որոնց հետ կապված մենք պետք է ստուգենք ու ճշտենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում երբեւիցե նախադեպ չլինի, որը եղավ: Օրինակ, նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկի մեջ վառելիք չկար, ու դա անհետեւանք մնաց: Պետք է դա անհետեւանք չմնա, որ երբեւիցե որեւէ մեկի մոտ կասկած չլինի, որ ամեն ինչ արվել է ՊՆ-ի կողմից, մեր պետության կողմից, որ մեր զինվորներն ամեն ինչով ապահովված լինեն»:
Դիտարկմանը, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հարց էր բարձրացրել, թե բանակում չծառայածնե՞րը պետք է քննեն ապրիլյան պատերազմի հանգամանքները, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բանակում չծառայած լինելը պետք է մի քիչ քիչ օգտագործել, որովհետեւ մենք ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք մեր կառույցներում աշխատում են: Ես բանակում ծառայել եմ, չգիտեմ՝ Գեղամ Մանուկյանը ծառայել է, թե ոչ: Դա պետք է ստուգել: Եթե ինձ առաջարկեն այդ հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
11,638
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
104
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
111
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,096
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
126