Քաղաքականություն

Իրանը հերքում է․ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Թրամփի հետ գոյություն չունի

Ofelya 1 րոպե 149 դիտում
Իրանը հերքում է․ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Թրամփի հետ գոյություն չունի

Իրանը չի ունեցել որևէ շփում Միացյալ Նահանգների հետ՝ ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդների միջոցով։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրի։ 


Թեհրանում այսպես են արձագանքել Վաշինգտոնի հայտարարություններին, ըստ որոնց՝ կողմերի միջև տեղի են ունեցել բանակցություններ։ Իրանական կողմը հերքել է տեղեկատվությունը։


Աղբյուրի փոխանցմամբ՝ «ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Դոնալդ Թրամփի հետ գոյություն չունի»։


Նույն աղբյուրը նաև նշել է, որ տարածաշրջանում ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրակայանների հնարավոր թիրախավորման մասին տեղեկություններից հետո ամերիկյան կողմը հետ է կանգնել իր դիրքորոշումից։


Պաշտոնական մակարդակով Իրանը շարունակում է հերքել ԱՄՆ-ի հետ բանակցություն վարելու ցանկությունները՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250