Քաղաքականություն

Իսպանիայի վարչապետի լուսանկարը՝ իրանական հրթիռի վրա

Alya B. 1 րոպե 211 դիտում
Իսպանիայի վարչապետի լուսանկարը՝ իրանական հրթիռի վրա

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը տարածել է լուսանկարներ, ըստ որոնց հրթիռներից մեկի վրա տեղադրված է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի լուսանկարը՝  շնորհակալական գրությամբ։

«Իհարկե, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև անմարդկային։ Շնորհակալություն, պարոն վարչապետ», - գրված էր հրթիռների վրա: 


Հիշեցնենք, որ մարտի սկզբին Իսպանիան չի թույլատրել ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ հնարավոր հարվածների համար։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերանայել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Իր հերթին Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Իսպանիան չի մասնակցի այն գործողություններին, որոնք, իր խոսքով, վնասում են խաղաղությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250