Քաղաքականություն
Փաշինյանը Սարդարապատում է. Նշում են Առաջին hանրապետության 101-ամյակը
Gohar Vardanyan
1 րոպե
206 դիտում
Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Սարդարապատի հուշահամալիրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Հայաստանի հոգևոր և ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Փաշինյանը շնորհավորել է տոնի կապակցությամբ, նշել, որ այդ սխրանքով են ոգեշնչվում նաև այսօրվա հպարտ քաղաքացիները:
«Կանգնած ենք սուրբ հողի վրա, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է տրվել մեզ: Այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ, ապրելու ժողովուրդ է և պատմությանը վերջ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունն այս ճակատամարտերի հաղթողների առաջ, ասում ենք, որ իզուր չի հեղվել արյունը, նրանց սխրանքին նոր բովանդակություն են հաղորդում այստեղ քայլող սերունդները:
Հանգչե՛ք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի սուրբ նահատակներ, Առաջին հանրապետության կառավարության անդամներ: Չորս վարչապետնե՛ր, հանգչե՛ք խաղաղությամբ, հերոսամարտը կերտած հրամանատարությո՛ւն,ձեր սխրանքը, գործը տեր ունի այսօր:
Վազգենից մինչև Մելքոնյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել նաև Ապրիլյան հերոսամարտի հերոսները…
Հայոց բանակի այն շարքայիններն ու սպաներն ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը»,-ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
11,638
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
114
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
113
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,108
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
126