Քաղաքականություն
«Սասնա ծռերի» ավտոերթը կարելի է համարել տապալված. Արշավիր Ղարամյան
Gohar Vardanyan
1 րոպե
432 դիտում
Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել «Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների ձայնային ազդանշանների չարաշահման հետևանքով բնակչության շրջանում զայրույթի տեղիք տալով։
Չորս օրերի ընթացքում ավտոերթի կազմակերպիչները ուժ և եռանդ չեն խնայել տարատեսակ պրովոկացիաներ իրագործելու միջոցով ուշադրություն գրավելու և «Արցախը Հայաստանի մարզ է» կեղծ օրակարգով արհեստականորեն պառակտում առաջացնելու համար, սակայն մնում է փաստ` գլոբալ առումով տեղաբնակները չեն միացել ավտոերթին և չեն ողջունել այն:
Այնուամենայնիվ, տարբեր ուղիղ եթերների միջոցով փորձեր են կատարվել արցախցուն արմատներից կտրված սեփական մայրենին չիմացողի լույսի ներքո ներկայացնելու, ինչպես նաև տարատեսակ սադրանքներ իրագործելու համար։ Կառանձնացնեմ Ասկերան քաղաքում Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի տան շրջակայքում կատարված սադրիչ հայտարարությունները, որը հարիր չէ միասնականության ոգուն, ավելին` խիստ դատապարտելի է։
«Արցախը Հայաստանի մարզ է» արհեստական օրակարգով դուք գիտակցաբար կամ առանց գիտակցելու պառակտում եք առաջացնում և նսեմացնում եք արցախցուն։ Հայրենակիցնե՛ր, ԱՐՑԱԽՑԻՆ շարժում է սկսել հանուն միացման, պայքարել է հանուն միացման, արյուն է թափել հանուն միացման։ Արցախցին ապրում է հայեցի բարքերով, պահպանում է ազգային ավանդույթները և վերջապես` արցախցին հայ մշակույթի կրող է։ Փորձում եք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։
Հ.Գ. Ցավակցում եմ ավտոերթի մասնակից Անդրանիկ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին` դառը կորստի համար: Աստված հոգին լուսավորի»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
11,638
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
152
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
122
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,149
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
130