Քաղաքականություն
«Հրապարակ». ԱԺ օրակարգը հաստատելու բոյկոտը կազմակերպել էր Հայկ Սարգսյանը
Gohar Vardanyan
1 րոպե
269 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում առաջին փորձից չհաստատվեց նիստերի օրակարգը։ Նախքան օրակարգի երկրորդ բաժինը կդրվեր քվեարկության, խորհրդարանը մեկուկես ժամ քննարկեց ու քվեարկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագծերը:
Անսպասելին այն էր, որ նիստը դեռ նոր էր սկսվել, ու խորհրդարանում, որպես կանոն, այդ ժամին քվորումի խնդիր չի լինում։ Սակայն ԱԺ-ում երեկ խոսում էին, որ օրակարգը հաստատելու բոյկոտը կազմակերպվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից։
Օգտվելով ԲՀԿ-ականների բացակայությունից, որոնք շքախմբով դուրս էին եկել Գագիկ Ծառուկյանին ճանապարհելու, Հայկ Սարգսյանը մի խումբ յուրայինների հետ եւս լքեց դահլիճը։ Արդյունքում օրակարգի ընդունումը տապալվեց։ Բանն այն է, որ օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված էր նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, իսկ Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների, «Գուդվինի» սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի հետ մտերիմ հարաբերություններ ունի։
Երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց եւ ստացավ 61 կողմ ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր 66 կողմ։ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս երկրորդ փորձ, ընդմիջումից հետո, երբ ԲՀԿ-ականները վերադարձել էին, փաթեթը նորից դրվեց քվեարկության, այս քվեարկությանը նույնպես պատգամավորը ներկա չէր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
11,640
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
288
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
174
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,464
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
151