Քաղաքականություն
Արայիկ Հարությունյանի բարեկամուհին մարդկանց հետապնդում է. Վ. Ավագյան
Gohar Vardanyan
1 րոպե
435 դիտում
«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, օրեր առաջ անդրադարձել էր Արցախի մարզի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտորին, ով հերթկան անգամ համալսարան էր հրավիրել ռուսական կայսերականության գործակալներ Կոլերովին ու Տարասովին և նրանց առաջ պնդում էր, որ «Արցախը Հայաստանից ավելի ժողովրդավար է և որ Արցախը Հայաստանին չպետք է միանա»։
Այդ գրառման տակ տիկին ռեկտորը արձագանքել էր, վիրավորելով ինձ, պնդելով, որ իր խոսքը կոնտեքստից կտրված է, և որ տեսանյութը նկարողը լուրջ խնդիրներ կունենա։ Ես պահանջեցի ներկայացնել ամբողջական տեսանյութ, որը, վստահաբար, կա, և մենք կգնահատենք նրա խոսքերի ճշմարտացիությունը, սակայն տիկինը չարձագանքեց։
Այս օրերին ինձ հասնում են մտահոգիչ լուրեր, որ տիկին ռեկտորը սկսել է իր սպառնալիքները իրականություն դարձնել և հալածում է համալսարանի աշխատողներին, տեսանյութը նկարած և տեղադրած երիտասարդին և իր կնոջը, ովքեր հանդիսանում են այդ համալսարանի հարգված դասախոսներ։
Արցախյան օլիգարխ և բազմաթիվ քրեական դրվագներով աչքի ընկած (երեկ օրինակ կրակել են Երևան Սևան մայրուղու հատվածում) Արայիկ Հարությունյանի այս բարեկամուհին, ըստ էության, մարդկանց հետապնդում է իր՝ հանրային ասած խոսքը համացանց տեղադրելու, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի քրեական գործունեության վերաբերյալ arcakh24 էջում երիտասարդ դասախոսի հրապարակումների համար։
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու տեղի ունեցող իրադարձությունները և ըստ այդմ արձագանքելու ենք իրավիճակին։ Կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ուսումնական հաստատությունների նման քաղաքական հետագիծը հիմք է նման համասարանները ապամոնտաժելու և կրկին բաղնիքի վերածելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
11,640
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
8,408
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
309
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
180
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,503
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
155