Քաղաքականություն
Կոստանյանն աշխատանքի է անցել ՌԴ-ում. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
498 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։
Թեև և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, և այսուհետ Կոստանյանը ՌԴ դատախազների համար դասախոսություններ կկարդա։
Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Կոստանյանն ինքն էլ հայտարարեց, որ պատրաստ է օգել նոր իշխանություններին, իր կարողությունները ծառայեցնել մեկնարկած բարեփոխումներին, սակայն գնաց Մոսկվա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոստանյանից ճշտել նոր կարգավիճակի մասին տեղեկությունը, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Այսպիսով, նախկին դատախազն էլ դուրս եկավ երկրից, որին ինչքան էլ քննադատած լինենք, չենք կարող չարձանագրել, որ պրոֆեսիոնալ կադր է և չկոռումպացված»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,637
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
8,408
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
381
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
216
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,650
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
171