Քաղաքականություն
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայը տեսաուղերձ է հղել
Gohar Vardanyan
5,856 դիտում
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Օհանյանը հերքում է իր առնչությունը հանցագործությանը և մտադիր է դիմել դատարան։ Այս մասին հաղորդում է Вести-ն:
Օհանյանը ասել է, որ ինքը ոչ մի տեղ չի փախել և ավելի քան երկու տարի չի գտնվել Հայաստանում։ Նա նաև հաղորդել է, որ Հայաստանի իրավապահները Երևանում արդեն գնացել են իր ծնողների տուն և փորձել պարզել իր գտնվելու վայրը։
Նա պնդում է, որ ինքնակամ ներկայացել է Ռուսաստանի Քննչական կոմիտե և հաղորդել, որ սպանության օրը ինքը հեռու է գտնվել այն բարից, որտեղ տեղի է ունեցել Բելյանկինի սպանությունը։
«Ես այսօր և երեկ երեկոյան եղել եմ ՌԴ Քննչական կոմիտեում։ Քննչական կոմիտեում ինձ ասել են, որ բոլորին բռնել են, ամեն ինչ նորմալ է, դա ոչ մի կերպ չի վերաբերում ինձ։ Ես ինքս շոկի մեջ էի։ Ես այդ օրը ընկերոջս տղայի 20-ամյակին էի մասնակցում, մեծ միջոցառում էր»,- ասել է տղամարդը։
Հրապարակումները, որոնցում նրան «մարդասպան» են անվանել, Օհանյանին ուղարկել են ընկերները։ Սկզբում Օհանյանն այդ ամենն անհեթեթ կատակ է համարել, սակայն երբ սկսել են զանգել բոլոր ծանոթներն ու ընկերները, անհանգստացել է։
«Ես շոկի մեջ էի և իսկույն գնացի Քննչական կոմիտե։ Դատի եմ տալու բոլոր հեռուստաալիքներին, որոնք ինձ ներկայացրել են որպես մարդասպան։ Դա մեծ բարոյական վնաս է, ամբողջ աշխարհն ինձ տեսել է որպես մարդասպան, չգիտեմ` ինչու»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց. Tert am
Gohar Vardanyan
310
ՈՒՂԻՂ. «Ոչ մենաշնորհին». Բողոքի ցույց` Բաղրամյան պողոտայում
Gohar Vardanyan
1 րոպե
647
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
383
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
216
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,652
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
171