Հասարակություն

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի վրա կալանքի գործով Դատախազության բողոքը

WRed 1 րոպե 361 դիտում
Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի վրա կալանքի գործով Դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

 

Դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը։ 

 

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։ 

 

Դատախազությունը, սակայն համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250