Հասարակություն

Զինվորների հետ կապված ցանկացած բողոքի դեպքում կգործի թեժ գիծ

WRed 1 րոպե 325 դիտում
Զինվորների հետ կապված ցանկացած բողոքի դեպքում  կգործի թեժ գիծ

ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը:

«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12.00-ից 20.00-ն, 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250