Հասարակություն

«Ժողովուրդ». Ճապոնական աճուրդների կայքերը փակված են. ավտոմեքենաներ գնողները նոր խնդիր ունեն

WRed 4,003 դիտում
«Ժողովուրդ». Ճապոնական աճուրդների կայքերը փակված են. ավտոմեքենաներ գնողները նոր խնդիր ունեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները: Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան: Այս գործընթացը տեւում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ:

Օրաթերթը տեղեկացավ, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են: Այսինքն` երեք օր է` մեքենա ներմուծողները չեն կարողանում մասնակցել ճապոնական աճուրդներին: Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ:

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Նոր իրավիճակ է. ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար, տղաները չեն կարողանում իրենց հետ առեւտրային հարաբերությունների մեջ մտնել: Քանի որ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ, վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ նոր տարի»,- տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250