Հասարակություն

Ալյասկայի բնակիչը 1969թ. գրություն է գտել շշի մեջ

WRed 1 րոպե 1,344 դիտում
Ալյասկայի բնակիչը 1969թ. գրություն է գտել շշի մեջ

Ալյասկայի բնակիչ Թայլեր Իվանոֆֆը Ալյասկայի արեւմուտքում Շիշմարեւ ծոցում շշի մեջ գրություն է գտել, որը 1969թ. գրել են սովետական նավաստիները: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում եւ խնդրել օգնել թարգմանել գրությունը:

Պարզվել է, որ գրությունը գրել են 1969թ. Վլադիվոստոկի նավաստիները: Ուղերձում նրանք «սրտառուչ ողջույն» են հղել ռուսական նավատորմից, ինչպես նաեւ գտնողին պինդ առողջություն, երկար կյանք եւ երջանկություն մաղթել:

Գրության մեջ ասվում է նաեւ, որ հեղինակները ծառայել են «Սուլակ» նավի վրա: Այդ բազան հիմնել են Ճապոնիայում 1966թ., իսկ 1992թ. ուտիլիզացիայի ենթարկել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250