Հասարակություն

Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել ոստիկանության գրեթե ողջ համակարգում

WRed 1 րոպե 579 դիտում
Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել ոստիկանության գրեթե ողջ համակարգում

Հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով այսօր կատարվել են մի քանի տասնյակի հասնող կադրային փոփոխություններ՝ ոստիկանության համակարգի միջին պաշտոնների խմբում։ Նոր նշանակումները կատարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության զորքերում և այլ ստորաբաժանումներում։ 

 

Փոփոխություների մասին այլ մանրամասներ հայտնի չեն: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250